Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները

Երջանիկ հարաբերությունների ոսկե կանոնները

Սերը մարդկային ամենախորհրդակոր, ամենագեղեցիկ զգացմունքներից է։ Դրա մասին շատ է գրվել ու խոսվել։ Եթե սիրում ես որևէ մեկին, ապա ուզում ես միշտ նրա կողքին լինել, նրա համար անել հաճելի բաներ, անել ամեն ինչ, որպեսզի նա երջանիկ ու վտանգներից պաշտպանկած լինի։

 

Սակայն իրենց սիրած մարդու մոտ լինելու, նրա հետ երջանիկ պահեր անցկացնելու համար մարդիկ հաճախ շատ դժվարություններ են հաղթահարում, բախումներ են ունենում ընտանիքի, շրջապատի, ընկերների հետ։

15 տարեկանում դեռ նոր սկսում են շոշափել կյանքը, զգալ սիրո զարթոնքը։

 

Սերը երիտասարդ տարիքին հատուկ հիմնական զգացմունքներից մեկն է, որը նպաստում է մարդու հոգեբանական հասունացմանը և ուրիշի վիճակի մեջ մտնելու ընդունակության զարգացմանը։

 

Իսկական սիրո համար, որպեսզի հասկանանք, որ դա հենց այն է, մարդը պետք է հոգեբանորեն հասուն լինի։

 

Մարդը հոգեբանորեն հասուն է համարվում, եթե կարողանում է հետաձգել իր ցանկությունների կատարումը, ճիշտ է ընկալում դժվարությունները, հիասթափությունները և կարողանում է հաղթահարել դրանք, ճիշտ է գնահատում սեփական և ուրիշների հնարակորությունները։ Այս ամենը նրան հնարավորություն է տալիս իրատեսական նպատակներ դնելու իր առջև և հասնելու դրանց իրագործմանը։

 

Բոլորն ուզում են սիրել ու սիրված լինել, երջանիկ ընտանիք ունենալ, հուսալի թիկունք։ Բայց դա հաջողվում է միայն նրանց, ովքեր հիշում են սիրո ոսկե օրենքները։ Ահա դրանցից մի քանիսը։

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ։ ճշմարիտ սիրային, ամուսնական հարաբերությունների համար վստահությունը թթվածնի նշանակություն ունի։ Առանց դրա մեկը դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն ընկնում է հուզմունքների ծուղակը։ Նրան թվում է, թե ազատությունը կորցրել է։ Ուստի սովորեք վստահել ոչ միայն ձեր սիրեցյալին, այլև բուն հարաբերություններին։

 

ԱՆԿԵՂԾ ՇՓՄԱՆ ԿԱՆՈՆ։ Նորապսակների շրջանում մի տարածված սխալ կա. նրանց թվում է, թե երջանիկ ընտանեկան կյանքի համար բավական է պարզապես սիրել։ Բայց սերն արհեստական ծաղիկ չէ, որ խնամքի կարիք չունենա։ Այն, ինչպես բույսը, կարող է ծաղկել, կարող է և թոշնել։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք այն փայփայում։

 

Անկեղծ շփումը սիրո համար նույնն է, ինչ ջուրը բույսի համար, առանց դրա չի ապրի։ Խոսեք միմյանց հետ ձեր զգացմունքների ու ցանկությունների մասին։ Անպայման պատմեք, թե ինչքան եք նրան սիրում ու գնահատում։ Եվ լավ վերաբերմունքը ձեր նկատմամբ մի ընդունեք որպես ինքնին հասկանալի բան։ Երախտապարտ եղեք։

 

ՆՎԻՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆ։ Որպեսզի իսկական սեր գտնեք, հարկ է, որ նախ անկեղծորեն ու անշահախնդիր նվիրեք ձեր մի մասնիկը։ Եթե ցանկանում եք սեր ստանալ, պետք է նվիրեք այն։ Եվ ինչքան շատ տաք, այնքան շատ կստանաք։ Եվ հիշեք, սիրո պաշարն անսպառ չէ։ Եվ սերը կորցնելու միակ միջոցը այն ուրիշներին., չտալն է։

 

Բայց խնդիրն այն է, որ շատերը չեն ցանկանում առաջինը տալ, նրանք սիրում են վերապահումներով. "Ես կսիրեմ քեզ, եթե դու էլ սիրես ինձ"։ Սպասում են, որ ինչ-որ մեկն առաջին քայլն անի։ Դա նույնն է, որ երաժիշտն ասի. "Ես կնվագեմ, եթե հյուրերն սկսեն պարել"։ ճշմարիտ սերը փոխարենը ոչինչ չի պահանջում։

 

ՀՊՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆ։ Հպումը սիրո ամենաուժեղ դրսևորումներից է։ Այն քանդում է արգելքները և ամրապնդում փոխհարաբերությունները։ Հոգեբանները նույնիսկ խորհուրդ են տալիս ընտանիքում բնականոն մթնոլորտը վերականգնելու համար հատուկ վարժություններ անել, հաճախակի հենց այնպես գրկեք զուգընկերոջը, առանց սեքսուալ շարժառիթների, չարաճճիություններ արեք, ինչպես երեխաները, մարդկանց մեջ միմյանց ձեռք բռնեք, ինչպես պատանի սիրահարները։

 

Երբ գուրգուրանքով հպվում եք ինչ-որ մեկին, փոխվում է նաև ձեր ֆիզիոլոգիան, նվազում են սթրեսների հորմոնները, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է հուզական վիճակը։ Իմաստուն մարդիկ ասում են՝ եթե օրվա ընթացքում քնքշանքով չեք գրկում 7-8 մարդու, ապա դատապարտված եք հիվանդության։

 

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆ Եթե մարդուն սիրում եք, ապա ազատություն տվեք նրան։ Ընտրելու ազատություն, սիրելու ազատություն, իր ուզածին պես ապրելու ազատություն, և ոչ այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Իհարկե, դա հեշտ բան չէ։ Բայց ուրիշ ելք չկա։ Որպեսզի մարդ իրեն թակարդում չզգա, անձնական տարածություն է անհրաժեշտ։

Սկզբնաղբյուր. http://www.armfashion.ru/
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ